Մալայզիայում ջրհեղեղից 5 մարդ է զոհվել, 160 հազարը տարհանվել է
                        Մալայզիայում ջրհեղեղը շարունակվում է արդեն 10 օր է: Գետերի հունը բաձրացել է մի քանի մետրով ավելի թույլատրելի սահմանից: 
Վերջին մի  քանի ժամվա ընթացքում դրությունն ավելի է վատթարացել: Արդեն 5 մարդ է զոհվել, որոնց մի մասն արդեն քանի օր է անհայտ կորած է համարվում: 
Ողջ Կելանտան նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն ՝ սպասվում է եղանակի վատթարացում հատկապես երկրի  արևելյան  շրջաններում, իսկ կիրակի օրը սպասվում են առատ տեղումներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

