Բոլիվիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսը ձորն է գլորվել. զոհվել է 13 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինական ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ավտոբուսը Բոլիվիայի հարավում 100 մետր բարձրությունից գահավիժել է անդունդը:
Միջադեպի արդյունքում զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 4 ֆուտբոլիստ, ևս 26-ը վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ վթարի պատճառ է հանդիսացել արգելակների անսարքությունը, որի արդյունքում ավտոբուսը դուրս է թռել ճանապարհից: