Մոսկովյան առեւտրի կենտրոնի տարածքում վերամբարձ կռունկ է շրջվել
                        «Մոսկվա Սիթի» միջազգային  բիզնես-կենտրոնի շինհրապարակում վերամբարձ կռունկ է շրջվել: 
Դեպքի վայր են ժամանել  փրկարարներն ու ոստիկանները, որոնք շինհրապարակի աշխատակիցների հետ մասնատել ու տարածքից հեռացրել են վերամբարձ կռունկը: 
Վերջինս ընկնելուց վնասել է մի ավտոմեքենա: Տուժածներ չկան: Վերամբարձ կռունկը վայր է ընկել բեռը բարձրացնող ճոպանի կտրվելու հետեւանքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

