Նիդեռլանդներում 2 վերամբարձ կռունկ ընկել է հարակից տների վրա. տեսանյութ
Նիդեռլանդների արևելքում գտնվող Ալֆեն -ան -դեն- Ռեյն քաղաքում 2 վերամբարձ կռունկ է ընկել հարակից շենքերի վրա։ Դրանք աշխատում էին կամրջի վերականգնման վայրում։ Associated Press-ը հայտնում է, որ շենքերում այդ պահին կարող էր լինել մինչև 20 մարդ:
Հաղորդվում է, որ փլատակների տակից մեկ մարդ է դուրս բերվել, նա տեղափոխվել է հիվանդանոց։
Ներկայացնում ենք տեսանյութը: