Վիլնյուսում Delfi լրատվական գործակալության աշխատակիցները տարհանվել են
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում գտնվող Delfi լրատվական գործակալության խմբագրությունը նամակ է ստացել տարօրինակ պարունակությամբ:
Իրավապահ մարմինները նշել են, որ վտանգի չափը դեռ պարզ չէ: Դեպքի վայր են ժամանել Լիտվայի Հասարակական առողջության կենտրոնի մասնագետները:
Գործակալության կադրերի բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ զգացվել է, որ ծրարում ինչ-որ բան կա, բայց միևնույնն է՝ որոշվել է այն բացել: Սպառնալիքներով նամակի մեջ եղել են նաև ինչ-որ փոշու մասնիկներ: