Էրդողանը փողոցային խուլիգան է. Իսրայելի ԱԳՆ
Անկարան և Թել Ավիվը շարունակում են փոխադարձ վիրավորանքների տարափ թափել մեկմեկու գլխին:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցրեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, թե վերջինս ինչ էր անում Փարիզում անցկացված երթի ժամանակ և անվանեց Նեթանյահուին ահաբեկիչ, Իսրայելի ԱԳ նախարարությունը խիստ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ. Իսրայելի արտգործնախարար Ավիդգոր Լիբերմանը հայտարարեց, որ Էրդողանն իրեն պահում է, ինչպես փողոցային խուլիգան:
«Այդ մարդը հակասեմական է: Ես չեմ հասկանում, թե Եվրոպան մինչև երբ է նրա պահվածքը տանելու: Վերջիվերջո, այդ ամենը մեզ հետ կտանի դեպի 1930-ականները»,-ասել է Լիբերմանը: