Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը
Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռք առնել Երուսաղեմի Տաճարի լեռ սրբավայր մուսուլմանների մուտքը սահմանափակող արգելքների դեմ: Այդ մասին գրում է TACC-ը:
«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ կոչ եմ անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Տաճարի լեռան վրա պաշտամունքի ազատության սահմանափակումներին հնարավորինս շուտ վերջ դնելու համար», - նշված է Էրդողանի անունից տարածված հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ հարգանքի դրսևորումը պատմական և սրբազան Երուսաղեմի ու Տաճարի լեռան նկատմամբ իրավաբանական պարտավորվածություն է: