8424 դիտում
10:53 15-01-2015
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ը, Honda-ն ու Mercedes-ը. հիվանդանոց է տեղափոխվել «Առագաստ» սրճարանի երգչուհին
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Արտակ Բալտայանի վարած Opel մակնիշի 35 ՏT 163 համարանիշի, 36-ամյա Հասմիկ Բալասանյանի վարած Honda մակնիշի 33 ՕՕ 037 համարանիշի և 23-ամյա Սերգեյ Չոբանյանի վարած Mercedes մակնիշի 34 CՍ 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Հ. Բալասանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Հ. Բալասանյանը որպես երգուհի աշխատում է «Առագաստ» սրճարանում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9675 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին