211652_close_icon
views-count959 դիտում article-date 20:45 15-01-2015

Օբաման «պատերազմի նախագահ» է. Bergens Tidende

«ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր կառավարելու ընթացքում խիստ հիասթափեցրել է աշխարհի հզորներին»,-գրում է նորվեգական Bergens Tidende պարբերականը: «Երբ նա հաղթեց 2008 թվականի նախագահական ընտրություններում, հույսերը մեծ էին, որ երկրի արտաքին քաղաքականությունում խաղաղ քայլեր կձեռնարկվեն: Սակայն Օբաման «խաղաղության մրցանակ» ստացավ այն ժամանակ, երբ ամերիկացիներն Աֆղանստանում իրականացրեցին երկրի պատմության ամենազանգվածային օպերացիան: Իսկ Օբաման մրցանակը ստանալիս փորձում էր արդարացնել ԱՄՆ-ի պատերազմական փիլիսոփայությունը: Օբաման իսկապես արժանի է «պատերազմի նախագահ» կոչմանը: 2009թ-ից ի վեր նա այնքան երկրի վրա է «հարձակվել», որ ԱՄՆ ոչ մի նախագահ այդ առումով նրան չի գերազանցել: Օրինակ՝ Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Եմեն, Պակիստան: Այսքանը բավարար չէ, որովհետեւ նախագահն այժմ էլ Սիրիայի վրա է աչք դրել»,-գրել է պարբերականը:

Նմանատիպ նյութեր