Թայլանդում փղերը ավտոմեքենաներին ոչ ադեկվատ են արձագանքում: Վերջին մեկ շաբաթում գրանցվել է դրանց վրա հարձակման 3 դեպք:
Վերջինը եղել է «Կհաո Յայ» ազգային պարկում: Փիղը տրորել է ավտոմեքենան: Բարեբախտաբար, զբոսաշրջիկները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Պարկի աշխատակիցները հայտարարել են, որ զբոսաշրջիկները հաճախ իրենք են փղերին հրահրում ագրեսիվ գործողությունների՝ նրանց կատաղեցնելով լապտերների լույսով:
Բացի այդ, հունվարին փղերի մոտ բազմացման շրջան է եւ նրանք սովորականից ագրեսիվ են: