Թաիլանդի Ռայոնգ գավառում փղերի և ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով 6 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է 3֊րդ ազգային հեռուսատաալիքը։
Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Mitsubishi Pajero մակնիշի մեքենան բարձր արագության տակ բախվել է ճանապարհը հատող փղերից մեկին, որի արդյունքում վարորդը և առջևում նստած ուղևորը տեղում մահացել են։ Ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացել են մյուս 2 ուղևորները։
Բախման արդյունքում փիղն ողջ է մնացել, սակայն ուղեղի ցնցում և ոտքի հատվածում կոտրվածք է ստացել։