Հնդկաստանում վայրի փղերը հարձակվել են Բարջորա եւ Բելիատոր քաղաքների վրա, ինչի հետեւանքով 10 մարդ մահացել է, եւս 9-ը՝ վնասվածքներ են ստացել: Ականատեսների խոսքով, փղերը մոտ 70-նն են եղել:
Հարավային Բենգալիա նահանգում վերջին երկու ամսում փղերի հարձակումները հաճախակի են դարձել: Կենդանիները հարձակվել են մոտ 100 բնակավայրերի վրա, ցանքատարածություններ ոչնչացրել եւ բնակիչներին նյութական մեծ վնաս հասցրել:
Մեծածավալ անտառահատումների հետեւանքով փղերը սննդի պակաս ունեն, այդ պատճառով էլ քաղցը հագեցնում են բնակավայրերի տարածքներում: Առավել վտանգավոր են միայնակ արուները եւ ձագեր ունեցող էգ փղերը: