Ինյեստան, Մատյեն և Վերմալենը բաց կթողնեն «Այաքս»-ի դեմ հանդիպումը
«Բարսելոնա»-ն հրապարակել է այն խաղացողների անունները, ոքվեր կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Այաքս»-ի հետ կայանալիք խաղին:
Հայտացուցակից դուրս են մնացել Ինյեստան, Մատյեն, Վերմալենը և Սերխի Ռոբերտոն: Նշված բոլոր խաղացողները վնասվածքներ ունեն:
Ամստերդամ կմեկնեն հետևյալ խաղացողները՝ Բրաով, տեր Շտեգեն, Մասիպ, Ալվեշ, Դուգլաս, Մոնտոյա, Պիկե, Բարտրա, Մասկերանո, Ադրիանո, Ալբա, բուսկետս, Ռակիտիչ, Խավի, Ռաֆինյա, Պեդրո, Մունիր, Սուարես, Մեսսի, Նեյմար: