Կալանք է դրվել Յանուկովիչին պատկանող շուրջ 4 մլրդ դոլարի վրա
Կալանք է դրվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մտերիմների բանկային հաշիվների ու արժեքավոր փաստաթղթերի վրա, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Նրա խոսքով՝ կալանքի դրված ակտիվներից 2 մլրդ դոլարն արտասահմանյան բանկերում է պահվում, իսկ 6 մլրդ գրիվենը և ևս 1,8 մլրդ դոլարը պահվում են երկրի ներսում:
Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը և արդարադատութան նախարարությունը օրենսդրությանը վերաբերող ուղղումներ են մշակել և ներկայացրել խորհրդարանին, որոնք Յանուկովիչի դեմ հեռակա կարգով դատական գործընթաց սկսելու հնարավորություն կտան: