Վրաստանը քրեական պատժի կենթարկի «արաբական գարնանը» մասնակցող իր քաղաքացիներին
                        Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է ուղղումներ մտցնել Քրեական օրենսգրքում ահաբեկչության դեմ պայքարի և «արաբական գարնանը» իր քաղաքացիների մասնակցության դեմ արշավի շրջանակներում, տեղեկացնում է Georgia Online-ը:
«Իմեդի» հեռսուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի արդարադատության  նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ նշված քաղաքացիներին սպասվում է քրեական պատիժ այն դեպքում, երբ նրանց մասնակցությունը կհակասի Վրաստանի շահերին: 
Օրինագիծը մշակել է Վրաստանի ՆԳՆ-ն և 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ուղարկել խորհրդարան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

