211652_close_icon
views-count325 դիտում article-date 21:50 23-07-2026

Եթե հութիները նորից hարվածեն նավերին, ԱՄՆ-ն պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ

Եթե հութիները նորից հարվածեն նավերին, ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները շատ հզոր կերպով հարձակվեց հութիների վրա՝ առևտրին և նավագնացությանը միջամտելու, նավերի վրա կրակելու համար։ Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել։

Ցավոք, հիմա նրանք նորից են սկսում՝ անցած գիշեր կրակելով Սաուդյան Արաբիայի երկու նավերի վրա։ Խնդրում եմ, թող այս Truth-ը ծառայի որպես ծանուցում այն մասին, որ եթե նրանք սա կրկնեն, ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ հուսիները Իրանի վստահված անձն են և/կամ պրօքսին, և մեծ ռազմական պատիժ կկիրառվի Իրանի և, անշուշտ, հենց հուսիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ նրանք մինչ այժմ շատ պրոֆեսիոնալ և խելամիտ էին գործել»,- գրել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր