211652_close_icon
views-count2821 դիտում article-date 14:08 28-11-2015

Ի՛նչ պատժի արժանացավ հարսանիքի մասնակցող ընկերոջ տունը թալանած գողը

Ինչպես տեղեկացրել էինք, Համլետ Գափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես Հայկ Առաքելյանից իմանալով, որ վերջինս ընտանիքի անդամների հետ միասին բացակայելու է բնակարանից և մասնակցելու է հարսանեկան արարողության, աստիճանահարթակով բարձրացել է Հ. Ասաքելյանի բնակարանի 2-րդ հարկի աստիճանահարթակ և ննջասենյակի պատուհանը ոտքով հարվածելու և բացելու միջոցով մուտք է գործել բնակարան, այնուհետև՝ ննջասենյակ և գաղտնի հափշտակել 421.000 դրամ արժողությամբ մեկ հատ ոսկյա մանյակ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Համլետ Գափոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը որոշել է Համլետ Գափոյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը:

Նմանատիպ նյութեր