Նիգերիայում 10-ամյա աղջիկները մեղադրվում են ահաբեկչության մեջ
Նիգերիայում 10-ամյա 2 աղջիկներ կասկածվում են Պոտիսկում քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ:
Նախօրեին շուկայում՝ հեռախոսների վաճառքի տաղավարների միջեւ պայթյուն էր տեղի ունեցել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները եւ շտապօգնությունը: Մահացածների կոնկրետ թվի մասին տեղեկություն չկա:
Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացրել են մոտ 10 տարեկան մահապարտ-աղջիկները: Նրանք որոնվում են: Ենթադրվում է, որ երեխաները «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներ են: