211652_close_icon

Թուրքիան մեղադրվում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ

views-count1288 դիտում article-date 21:30 13-11-2025
 
Թուրքիայի նախագահականի ապատեղետակվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետ Թուրքիայի կապ ունենալու լուրերը:

Մասնավորապես Հնդկաստանում գործող որոշ մեդյա կազմակրեպություններում տարածվել են լուրեր, որոնցում նշվում է, թե Թուրքիան կապ է ունեցել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ և ահաբեկչական խմբերին ապահովել է լոգիստիկ, դիվանագիտական և ֆինանասական աջակցություն:

«Թուրքիան կտրականապես մերժում է ցանկացած տեսակ ահաբեկչական ակտ անկախ նրանից՝ որտեղ և ում կողմից է իրականացվել և, միջազգային հանրության հետ համագործակցության մեջ լինելով, գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջատար երկրի դիրքում»:

Բացի այդ, կենտրոնի հայտարարության մեջ տարածվող լուրերը որակվել են որպես «վատ նպատակ հետապնդող ապատեղեկատվության արշավի մաս», որը միտված է վնասելու երկու երկրների հարաբերությունները:

Հիշեցնենք, որնոյեմբերի 10-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնի մարդաշատ հատվածներից մեկում գտնվող մեքենայում ուժեղ պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով մահացել է 13 մարդ:

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր