Լուգանսկում խաղաղ բնակիչ է զոհվել
                        Նախօրեին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության «Երջանկություն» քաղաքում կրակահերթի զոհ է դարձել մեկ խաղաղ բնակիչ: Իրավապահ մարմինների երկու ներկայացուցիչ էլ վիրավորվել են: 
Հայտնի է, որ գիշերը Լուգանսկի մի շարք բնակավայրեր շարունակաբար գնդակոծվել են: Մասնավորապես, «Երջանկություն» քաղաքում գործի են դրվել ականանետներ: Ականները պայթել են կամրջի, ավտոկայանատեղիի եւ մարզադաշտի հարեւանությամբ: Բնակիչներից մեկը՝ 53-ամյա մի տղամարդ, մահացու վիրավորվել է եւ տեղում մահացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

