Բրյուսելում մի թաղամասի բնակիչները տարհանվել են
                        Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահազանգ է ստացվել, որ Էտերբերգ թաղամասի  ավտոկանգառներից մեկում պայթուցիկ է տեղադրված: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձը կանգառում տարօրինակ տոպրակ է դրել և զգուշացրել է մոտակայքում գտնվող  մարդկանց, որ պայթուցիկ սարքը շուտով գործի կդրվի: 
Ժամանած հատուկ ջոկատի աշխատակիցները սակայն նշված վայրում  ռումբ չեն հայտնաբերել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

