Քաբուլում պայթյուն է եղել. կա մեկ զոհ
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է եղել: Ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան մի քանի տուժածներ: 
Լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ ոստիկանության տարածած տվյալների, քաղաքի Ագա Ալի Շամս թաղամասում փողոցի մայթեզրին նռնակ  է տեղադրված եղել:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել  «Թալիբան» իսլամական շարժումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

