211652_close_icon
views-count40404 դիտում article-date 17:25 11-01-2015

Պատկան մարմինների մեղքով մահվան ելքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում կնոջ դի կա : Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպերգծով տեղակալ՝ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը նշված շենքի սանդուղքների մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի՝ 85-ամյա Սաթենիկ Ստեփանյանի դին: Արդեն ժամանել է դատական բժիշկների դի տեղափոխող բրիգադը: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, երբ կինը փորձել է սառցակալած սանդուղքների վրայից քայլել, ու սառույցի պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը, ու եթե պատկան մարմինները «ուղտի ականջում քնած» չլինեին և կատարեին շքամուտքում առաջացած սառույցների հեռացման աշխատանքներ, հաստատ ողբերգությունը տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թեպետ հարևանները ասում էին, որ շքամուտքում աղ ու ավազ լցված չի, սակայն կադրերը այլ բան են հուշում, որ Արաբկիրի թաղապետարանի կողմից աղն ու ավազը լցվել է: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հակոբ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր