5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ֆիլիպիններում
Ֆիլիպինյան արշիպելագից դեպի հարավ գտնվող Սուլավեսի ծովում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայնտում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12։38֊ին, հիպոկենտրոնը գտնվել է 567 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Կիամբա քաղաքից 240 կմ դեպի հարավ֊արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։