211652_close_icon
views-count13795 դիտում article-date 20:15 09-01-2015

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին 17-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Թովմասյանը իր վարած Mercedes մակնիշի 98 AT 098 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զորակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանն ու նրա ուևորներ, Արմավիրի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 15-ամյա Յուրի Խաչատրյանն ու 16-ամյա Վիրաբ Թանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր