1310 դիտում
22:44 08-01-2015
ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։
Եւս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը եւ հավաստիացումը, որ ինքնիշխան Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», -ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
4417 դիտում
19:58 18-07-2018
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ անձնագիր է հանձնել
1753 դիտում
19:52 14-11-2015
ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի պատգամավոր Ռոշբլուանին
Այս բաժնից
1273 դիտում
23:25 12-01-2025
Կալիֆոռնիայի անտառային հրդեհներն անվանել են ամենախոշորը ԱՄՆ պատմության մեջ
1354 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1219 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը