1276 դիտում
14:58 07-01-2015
2014թ. ԵԳԱԾ-ն իրականացրել է բազմաոլորտ ծրագրեր
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում 2014թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով (այդ թվում՝ միջազգային)։
2014թ. ԵԳԱԾ շրջանակներում մեկնարկեց երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումներ եւ նյութեր ձեռքբերելու ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, որի արդյունքում 13 երիտասարդ գիտնական սարքավորումներ եւ նյութեր ձեռք բերեցին՝ գիտական հետազոտություններն իրականացնելու համար։ Ընդ որում, այդ սարքերն ու նյութերը մնալու են ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում, որտեղ այլ երիտասարդ գիտնականներ նույնպես հետագայում կկարողանան օգտվել դրանցից։
Միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրելու համար միանվագ խրախուսումներ են տրվել։ Ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերից, եւ արդեն իսկ 8 երիտասարդ հեղինակավոր ամսագրերում գիտական հոդված է տպագրել եւ ստացել ֆինանսական աջակցություն։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված Երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքում տպագրվել է 4 գիրք տարբեր ոլորտներում։
Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել են ցեղասպանագիտության եւ կենսաբանության ոլորտներում գիտական դրամաշնորհներ։ Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
17:24 30-01-2014
ԵԳԱԾ ղեկավար մարմնի պարզաբանումը
750 դիտում
16:55 21-06-2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվել է ԵԳԱԾ-ի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը
Այս բաժնից
679 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
568 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
778 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am