1916 դիտում
20:43 03-11-2022
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուների հետ պայմանագրերի կնքման արարողությունը
Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:
Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականների խմբերին՝ ձեռք բերել գիտական սարքեր և գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր, նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը։
ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը նշեց, որ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման է ընտրվել 14 հայտ:
Շնորհավորելով մրցույթի շահառուներին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանն ասաց. «ԵԳԱԾ-ը ստեղծվել է երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ՝ հանրային մեծ արշավի, գիտակցված և հետևողական աշխատանքի արդյունքում: Այն նորարարական ծրագրերի փորձարկման հարթակ է։ Մասնավորապես, երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ տրամադրելու տարատեսակ ծրագրեր առաջին անգամ իրականացրել է հենց ԵԳԱԾ-ը: ԵԳԱԾ-ը նաև լավ օրինակ է, թե ինչպես կարելի է զրոյից նախաձեռնել և հասնել արդյունքի: Դուք ևս եղեք նախաձեռնող, կատարեք նոր քայլեր: Մասնավորապես, մեզ անհրաժեշտ է հանրության հետ երկխոսության ակտիվացում: Հանրությունը պետք է իմանա, որ գիտության ոլորտը կա, գործում է, կան երիտասարդներ, ովքեր մեր ապագան են: Սա 21-րդ դարն է՝ տեխնոլոգիաների դար, իսկ տեխնոլոգիաները հենվում են գիտության վրա, հետևաբար, գիտությունն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Ջերմորեն շնորհավորում եմ, մաղթում բարի ընթացք ու ևս մեկ անգամ կոչ անում լինել ակտիվ»:

Նմանատիպ նյութեր
1266 դիտում
15:51 21-06-2021
Գիտության կոմիտեն մրցույթ է հայտարարել գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով
834 դիտում
16:55 21-06-2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվել է ԵԳԱԾ-ի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը
2400 դիտում
21:16 31-01-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գիտական թեմատիկ հետազոտությունների պայմանագրերի կնքում
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am