211652_close_icon

Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները դժվարանցանելի են

views-count2850 դիտում article-date 10:25 07-01-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Թալինում, Տաշիրում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Ապարանում, Ստեփանավանում, Դիլիջանում տեղում է ձյուն: Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր