Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել է Երևան-Մոսկվա մեկ չվերթ
Երևան-Մոսկվա մեկ չվերթ այսօր չեղարկվել է, իսկ երեք չվերթ հետաձգվել: Այդ մասին գրում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը:
Պատճառը Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմաններն են:
Ինչպես հայտնում է կայքը` հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:
Հիշեցնենք, որ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։