Եվրամիությունը խորհրդաժողով կկազմակերպի «Էբոլա» վիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Եվրամիության՝ «Էբոլա» վիրուսի տարածման դեմ պայքարի հանձնաժողովի համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսը հայտնել է, որ պլանավորում է անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված այդ խնդրին:
«Ես որոշում եմ կայացրել այս տարվա առաջին ամիսներին ստեղծել միջազգային ներկայացուցչական խորհրդաժողով՝ համաճարակի դեմ պայքարի համար»,-ասել է նա:
Ստիլիանիդիսը կոչ է արել Եվրամիության երկրներին տրամադրել ավելի մեծ թվով բուժանձնակազմ և մեծացնել այն երկրների ֆինանսավորումը, որ ամենաշատն են տուժել համաճարակից: