41411 դիտում
16:58 28-08-2018
Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ. կա 18 ձերբակալված
Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի ու Վրաստանի քաղաքացիներ՝ Մոսկվայի Բիրյուլյովո վարչական շրջանում զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու պատճառով: Այս մասին հայտնում է [url=https://www.rbc.ru/society/28/08/2018/5b84fc7d9a794724aa92ac11]RBC[/url]-ն։
Աղբյուրը նշում է, որ վեճի պատճառ է հանդիսացել ВАЗ և Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ վթարը։
Վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճել, տղամարդկանցից մեկն իր ձեռքն է վերցրել տրավմատիկ ատրճանակ, իսկ մյուսը՝ մուրճ։ Ծեծկռտուքին են միացել նաև մեքենայում նստած մարդիկ ու վարորդներից մեկի ընկերները, որոնք աշխատում են դեպքի վայրից ոչ հեռու։
Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ․ տղամարդկանցից մեկը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք ու քթոսկրի կոտրվածք, տուժածներից մյուսը նույնպես ունի փակ գանգուղեղային վնասվածք, որովայնի ու արմունկի հատվածում վնասվածքներ, իսկ երրորդի մոտ առկա են եղել հրազենային ու կտրող-ծակող գործիքով վնասվածքներ։
Ձերբակալվել է 18 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ նյութեր
18066 դիտում
21:15 09-04-2022
Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով տուժել են խաղաղապահները. ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել. «Փաստինֆո»
20847 դիտում
17:28 06-01-2019
Հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուքի առնչությամբ Ղազախստանում ցույցեր են ընթանում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
784 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին