7-ամյա աղջնակը հրաշքով կենդանի է մնացել ինքնաթիռի անկումից հետո
Ամերիկյան Կենտուկի նահանգում երկշարժիչ Piper PA-34 մակնիշի ինթնաթիռի անկման հետևանքով զոհվել է 4 մարդ: Այդ մասին գրում է The Guardian-ը: Միակ մարդ, ում հաջողվել է փրկվել վթարից, դարձել է ինքնաթիռի 7-ամյա ուղևորուհին:
Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոքերով, աղջնակը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ինքնթիռի բեկորների տակից, հասել է բնակավայր և բնակիչներից մեկին տեղեկացրել է պատահարի մասին:
Նշվում է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել չնչին մարմնական վնասվածքներով, սակայն սթրեսային իրավիչակով: Ինքնաթիռի անկման պատճառները հայտնի չեն: