Հակառակորդի կրակոցից Այգեպարի բնակչի մեքենան պայթել է. վարորդը հրաշքով է կենդանի մնացել
Հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում մեքենա է պայթել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ վարորդը, բարեբախտաբար, մինչեւ պայթյունը իրեն նետել է մեքենայից, եւ այդ կերպ նրա կյանքը փրկվել է: Այլ զոհեր եւ վիրավորներ չկան:
«Մեզ համար կարեւորը նա է, որ մարդկային վիրավորումներ եւ զոհեր չկան»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ վարորդը Այգեպար գյուղից է եղել: Նրանից նաեւ տեղեկացանք, որ այս պահին գյուղում կրակոցներ չկան, բայց գիշերը հակառակորդը ինտենսիվ կրակել է գյուղի ուղղությամբ: