211652_close_icon
views-count16662 դիտում article-date 19:40 02-01-2015

Ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 34 TՏ 601 համարանիշի, Shkoda մակնիշի 003 OT 61 համարանիշի, Shkoda Fabia մակնիշի 17 ՍՏ 967 համարանիշի, Volkswagen Tuareg մակնիշի 32 ՍԼ 397 համարանիշի եւ BMW մակնիշի 34 PM 604 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ու եթե պատկան մարմինները ճանապարհը մաքրեին ձնից եւ ճանապարհի մշակման աշխատանքներ կատարեին, շղթայական վթարը տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԳԱԶ 3102»-ը հաշվառված է Սեւան քաղաքի բնակիչ, 36-ամյա Հովիկ Հարությունյանի անվամբ, Shkoda-ն հաշվառված է Աբովյան քաղաքում գործող «Կինգ Դելյուքս» ՍՊԻ-ի հաշվեկշռում, Shkoda Fabia-ն գրանցված է Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 49-ամյա Վարդան Հարությունյանի անվամբ, Volkswagen Tuareg-ը՝ Երեւան քաղաքի Երզնկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Տիրան Կարապետյանի անվամբ, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան՝ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 25-ամյա Արսեն Թումանյանի անվամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով TOYOTA CAMRY մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 350.000 ՀՀ դրամ, SKODA FABIA մակնիշի մեքենայինը՝ 350.000 ՀՀ դրամ, իսկ SKODA RAPID մակնիշի մեքենայինը՝ 1.200.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA CAMRY մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 120.000 ՀՀ դրամ, SKODA FABIA մակնիշի մեքենայինը՝ 80.000 ՀՀ դրամ, իսկ SKODA RAPID մակնիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր