ՌԴ-ն ինքնաթիռներ է տրամադրել՝ մալայզիական ինքնաթիռի որոնողական աշխատանքների համար
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ինդոնեզիա է ուղարկել երկու ինքնաթիռ եւ ավելի քան 70 փրկարարի՝ Ճավայի ծովում կորած մալայզիական ինքնաթիռի որոնողական աշխատանքների համար:
Մասնավորապես, Ինդոնեզիայի խնդրանքով, ՌԴ-ն տրամադրել է Ил-76 եւ Бе-200 ինքնաթիռներ, որոնք զինված են նորագույն տեխնոլոգիաներով: