Գտնվել են մալայզիական ինքնաթիռի եւ մի քանի ուղեւորների մարմինները
Մալայզիայի եւ ԱՄՆ-ի փրկարարները Ճավայի ծովում գտել են AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի եւս 7 ուղեւորների մարմինները: Դրանք ուղղաթիռով կտեղափոխվեն ինդոնեզական Պանկալանբուն քաղաք:
Մինչ այդ հաղորդվել էր, որ հաջողվել է գտնել 9 մարմին:
Հիշեցնենք, որ Airbus ինքնաթիռը, որը տեղափոխում էր 162 ուղեւորի, կորել էր դեկտեմբերի 28-ին՝ Ինդոնեզական Սուրաբայի քաղաքից Սինգապուր թռչելիս: