Ինդոնեզիայի փրկարարները գտել են Ճավայի ծովում կործանված մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորներից եւս մի քանիսի մարմինները:
Այս պահին ինքնաթիռի հիմնական կորպուսից հանվել են 3 զոհվածների դիերը: Փրկարարների աշխատանքը շարունակվում է:
Մասնագետները նշում են, որ զոհերի մեծ մասի մարմինները գտնվում են ինքնաթիռի հիմնական կորպուսում: Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռը 162 ուղեւորի էր տեղափոխում: