«Ռոսնեֆտ»-ը ուղղաթիռներ կարտադրի
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը եւ իտալական Finmeccanica արտադրողը համաձայնագիր են ստորագրել՝ Ռուսաստանում AW189 ուղղաթիռներ արտադրելու մասին:
«Ռոսնեֆտ»-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրությունը սկսվելու է HeliVert մոսկովյան գործարանի տեխնիկական բազայի հիմքի վրա:
Նախատեսվում է, որ մինչեւ 2025թ.-ը HeliVert-ը կարտադրի եւ «Ռոսնեֆտ»-ին կտրամադրի 160 ուղղաթիռ:
AW189 ուղղաթիռները նախատեսված են ոչ միայն արտակարգ իրավիճակների եւ որոնողական աշխատանքների, այլեւ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների համար: