211652_close_icon

Virgin Atlantic ավիաընկերությունը կարտադրի ապակե կարծր հատակով օդանավեր

views-count3400 դիտում article-date 17:42 31-05-2014
Սովորաբր մարդիկ փորձում են օդանավակայաններում ժամանակից շուտ գրանցվել, որպեսզի կարողանան հարմար տեղավորվել օդանավի լուսամուտի մոտ՝ թռիչքի ընթացքում բարձրությունից Երկիր մոլորակով հիանալու համար: Ամերիկյան Virgin Atlantic ավիաընկերության ինժեներները անակնկալ են պատրաստում իրենց ուղևորների համար: Մոտ ապագայում ավիաընկերության նոր Airbus A 320 օդանավերի ուղևորները կկարողանան ոչ միայն լուսամուտներից հիանալ Երկրի գեղեցկությամբ, այլ հենց նստած տեղերից, քանի որ օդանավերի հատակը կլինի ապակե: Այդ մասին ավիաընկերությունն արդեն պաշտոնապես հայտարարել է: Արդեն իսկ տարվում են համապատասխան մոդեռնիզացման աշխատանքներ այդ ուղղությամբ: Շարքերի միջև գտնվող նեղ անցման ստորին հատվածը պատրաստված կլինի ավիացիոն կարծր ապակուց: Սակայն այստեղ մի շատ կարևոր խնդիր կարող է առաջանալ: Կան ուղևորներ, ովքեր վախենում են բարձրությունից, և այդ հարցը լուծելու համար օդանավի անձնակազմը ստիպված կլինի հոգեբանական հատուկ դասընթացների մասնակցել, որպեսզի կարողանան նշված կատեգորիայի ուղևորների հետ հեշտորեն շփվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր