ՄՄ շուկան` Հայաստանի միջոցով. շվեցարական ընկերությունը Հայաստանում դեղահումք կարտադրի
Մի քանի ամսից Հայաստանում կբացվի եվրոպական ոճով և չափանիշներով դեղանյութերի սինթեզի նոր լաբորատորիա: Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքը տրամադրել են շվեցարական Azad pharmaceutical ingredients ընկերութանը:
Նախաձեռնության առաջին պաշտոնական քայլը եռակողմ փոխըմբռնման հուշագիրն է: Առաջիկա կես տարում շվեցարական ընկերությունը 0,5 մլն դոլար կուղղի լաբորատորիայի տարածքի նորոգման, լաբորատոր նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար: Հաջորդ քայլով` պիլոտային ծրագիր կսկսեն ու դեղահումք կարտադրեն: Աշխատանքներում կներգրավեն Մնջոյանի ինստիտուտի մասնագետներին: 5 երիտասարդ քիմիկոսի շվեյցարական ընկերությունը կվերապատրաստի իր շվեցարական լաբորատորիաներում: Դեղագործության նորագույն փորձին մեր քիմիկոսները նաև Գերմանիայում կծանոթանան, կվերադառնան ու այն կփոխանցեն գործընկերներին:
Դեղահումքի արտադրությանը կհաջորդի պատրաստի դեղերի արտադրությունը: Արտադրամասը հենց օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում կլինի:
Նոր նախաձեռնության գլխավոր միջնորդը «Զարգացման հայկական գործակալությունն» է:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1392386431]armnewstv.am [/url]