Իբրահիմովիչը ցանկանում է իր կարիերան ավարտել Ա Սերիայում
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է իր կարիերան ավարտել Ա Սերիայում, որտեղ նա ժամանակին հանդես է եկել «Ինտեր»-ի, «Միլան»-ի և «Յուվենտուս»-ի կազմերում:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, շվեդ խաղացողը իդեալական տարբերակ է համարում «Ռոմա» տեղափոխությունը: Նշվում է, որ Իբրահիմովիչը լարված հարաբերությունների մեջ է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: