211652_close_icon
views-count955 դիտում article-date 15:02 30-12-2014

Կոնգոյում ինքնաթիռ է կործանվել. կա 6 զոհ

Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելքում գտնվող Ուվիրա լեռներում ինքնաթիռ է կործանվել: Այն ուղևորվել է Ուգանդայից դեպի Կոնգո՝ Պուենտ-Նուար: Ճանապարհին այն վայրէջք է կատարել Բուրունդիում վառելիք լիցքավորելու, այնուհետև թռիչքից 4 րոպե հետո՝ արդեն Կոնգոյի տարածքում, բախվել է լեռներին: Կոնգոյի իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում պլանավորված է եղել, որ պետք է լինի 6 մարդ: Այն ամբողջությամբ այրվել է, և ողջ մնալու հավանականություն չի եղել: Սկսվել է ինքնաթիռի կործանման պատճառների ուսումնասիրությունը: Կոնգոն այն երկրներից է, ուր շատ հաճախ են լինում ավիավթարներ: Կոնգոյի մոտ 50 ավիաընկերություններին արգելված է ուղևորություններ կատարել Եվրամիության երկրներ՝ օդային հաղորդակցության անվտանգության կանոնները չպահպանելու համար:

Նմանատիպ նյութեր