Կրասնոդարի երկրամասում 200 մարդ է տարհանվել
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկի և Պրիմորսկ-Ախտարսկի շրջաններում հորդառատ անձրևից և ուժեղ քամուց առաջացած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 200 մարդ է տարհանվել:
Ջրերը ողողել են հիմնականում Դոլժանսկայա, Սադկի և Յասենսկի բնակավայրերի տները: Բնակիչները տեղափոխվել են հարազատների տներ և ժամանակավոր կացարաններ: Հետևանքների վերացման համար աշխատում է մոտ 470 մարդ և թվով 176 տեխնիկա:
Փրկարար ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տանում, որպեսզի դատարկեն ջրով լցված տները: