Պորոշենկոն խոստանում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Առաջիկայում Ուկրաինան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան առայժմ չունի ռուսական բանկերի նկատմամբ ֆինանսական սահմանափակումներ մտցնելու հնարավորություններ, ինչպես դա արեց Եվրամիությունը:
Ուկրաինան արդեն իսկ որոշ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ. արգելվել է ուկրաինական մի քանի հարյուր պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների, ռազմական մեքենանաշինական արտադրանքների արտահանումը Ռուսաստան: Բացի այդ, «ցև ցուցակի» մեջ են հայտնվել ռուսական 200-ից ավելի ընկերություններ և Ռուսաստանի Դաշնության 1000-ից ավելի քաղաքացիներ: