ԱՄՆ-ը համոզում է Չինաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ-ը խորհրդակցություններ է վարում Չինաստանի հետ, որպեսզի համոզի վերջինիս ներգրավվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին լիտվական ԶԼՄ-ներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի համակարգող, դեսպան Դենիել Ֆրիդը:
Դ. Ֆրիդը նշել է, որ իրենք նաև բանակցություններ ենք վարում Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ, արդեն խորհրդակցել են Չինաստանի հետ և շարունակելու են խորհրդակցել:
Նրա խոսքով` ամերիկյան իշխանությունները պլանավորում են պատժամիջոցներին ներգրավվել նաև Նորվեգիային և Շվեյցարիային: