211652_close_icon
views-count1493 դիտում article-date 10:12 30-12-2014

Ֆրանսիան հրաժարվում է աշխարհում ամենամեծ հարկից

2015 թվականի հունվարի1-ից Ֆրանսիան հրաժարվում է հարստության՝ 75% հարկից: Օրենքը, ըստ որի տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեցող Ֆրանսիայի քաղաքացիները տարեկան վճարում են իրենց եկամտի 75%-ը, այլևս չի գործի այդ երկրում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, գրում է La Tribune-ը: Ըստ պարբերականի՝ հենց այդ 75%-անոց հարկն է եղել պատճառը, որ աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հրաժարվեց Ֆրանսիայի իր քաղաքացիությունից: Օրենքը դեռ 2012 թվականին ներկայացրել էր Ֆրանսուա Օլանդը և համարվում էր նրա նախագահական քարոզարշավի ամենամեծ խոստումներից մեկը, իսկ 2013 թ-ին ուժի մեջ մտնելուց հետո մեծ աղմուկ ու դժգոհություն բարձրացրեց բնակչության շրջանում և բազմիցս ենթարկվեց քննադատությունների:

Նմանատիպ նյութեր