ԱՄՆ-ը Սոմալիի տարածքի ուղղությամբ հրթիռներ է արձակել: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի ՊՆ-ի ներկայացուցիչները:
Ռմբակոծման նպատակը դաշտային ստորաբաժանման ղեկավարներից մեկի ոչնչացումն էր, ով կապ ուներ «Ալ-Քաիդա» և «Աշ-Շաբաբ» խմբավորման հետ:
Հրթիռային ռմբակոծման արդյունքում Սոմալիի հարավում ոչնչացվել է դաշտային ստորաբաժանման «Աշ-Շաբաբ» խմբավորման ղեկավարներից մեկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել էին, որ որոշ ժամանակ առաջ ռազմական խորհրդատուներ են ուղարկել Սոմալի: