Իտալական Norman Atlantic ուղևորատար լաստանավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Փրկարարները գտել են ուղեւորներից եւս 3-ի մարմինները:
Մինչ այդ ափ էին դուրս բերվել հինգ ուղեւորների մարմիններ: Նավի ուղեւորների տարհանման գործընթացն ավարտված է: Հրդեհված նավը վերջինը լքել է նավապետ Արգելյո Ջակոմացցին: