655 դիտում
13:41 23-08-2024
«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել
Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հղումով:
Գերատեսչությունում նշել են նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:
Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է լաստանավի անձնակազմի 17 անդամների փրկվելու մասին: Վերջին տեղեկություններով՝ 1 մարդու գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ:

Նմանատիպ նյութեր
1086 դիտում
18:41 30-12-2014
Իտալական լաստանավում բռնկված հրդեհի զոհերի թիվն ավելացել է
1597 դիտում
17:51 20-04-2015
Սպանվել է «Իմարաթ Կավկազ»-ի առաջնորդ՝ Դոկու Ումարովի հետևորդ Ալիասխաբ Քեբեկովը
3218 դիտում
22:47 27-11-2020
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը
Այս բաժնից
1279 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1114 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1078 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք